Ավարտվեց Հայաստանի և Ադրբեջանի դիմակայությունը, մենք պետք է մտածենք՝ ինչպես կազմակերպել 2 պետության կյանքը. Լուկաշենկո


Ավարտվեց Հայաստանի և Ադրբեջանի դիմակայությունը, մենք պետք է մտածենք՝ ինչպես կազմակերպել 2 պետության կյանքը. Լուկաշենկո

  • 20-11-2023 15:49:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայկական ժամանակ. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ակնկալում է, որ նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովը կնպաստի պաշտպանության և անվտանգության հարցերում հավաքական ջանքերի ամրապնդմանը։
 
Այս մասին նա հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ հանդիպմանը, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:
 
«Ես և դուք պատասխանատու ժամանակաշրջանում ենք, մենք պետք է արժանապատվորեն անցկացնենք մեր ռազմաքաղաքական կազմակերպության նիստը: Սա շատ պատասխանատու իրադարձություն է: Մենք շատ լրջորեն պատրաստվում ենք դրան»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
 
Խոսելով կազմակերպության տարբեր ներքին և արտաքին հարցերի մասին, Բելառուսի նախագահը դրական է գնահատել այն փաստը, որ այս պահին Կենտրոնական Ասիայի հարավում հնարավոր է եղել լուծում գտնել Տաջիկստանի և Ղրղզստանի միջև գոյություն ունեցող հակամարտությանը։
 
«Ավարտվեց նաև Հայաստանի և Ադրբեջանի դիմակայությունը: Մենք պետք է մտածենք ապագայի մասին՝ ինչպես կազմակերպել այնտեղ երկու պետությունների կյանքը:
 
Պարզ է, որ և՛ այնտեղ, և՛ այնտեղ խնդիրներ են կուտակվել ոչ թ մեկ, ոչ երկու, երեք, հինգ տարում, սրանք վաղուց ցավոտ կետեր են, բայց այս առումով դրական առաջընթաց կա:  Դա այն պատճառով չէ, որ մենք նախագահում ենք ՀԱՊԿ-ն ներկա միջխորհրդարանական շրջանում, բայց այս ընթացքում եկան այս լավ քայլերը, եղավ այնպիսի պահ, մի շարժում, հետխորհրդային տարածքում իրավիճակը հանդարտեցնելու միտում: Եվս մեկ անգամ շեշտում եմ՝ դա եղավ ՀԱՊԿ-ի պատասխանատվության ոլորտում, քանի որ և՛ Հայաստանը, և՛ Ղրղզստանը ՀԱՊԿ անդամ են»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը