Ադրբեջանի խորհրդարանի նախագահը Երևանին մեղադրել է «հակաադրբեջանական արշավների մեջ»


Ադրբեջանի խորհրդարանի նախագահը Երևանին մեղադրել է «հակաադրբեջանական արշավների մեջ»

  • 21-11-2023 14:35:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան Երևանին մեղադրել է «հակաադրբեջանական արշավների մեջ» և համոզմունք հայտնել, թե Հայաստանի իշխանությունները խուսափում են Բաքվի հետ խաղաղ պայմանագրի բանակցություններից։
 
«Այսօր Ադրբեջանի օրակարգում են հարաբերությունների կարգավորումը և խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Ցավոք, հանուն խաղաղության աշխատելու փոխարեն Հայաստանը դեռ փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը՝ կեղծ և անհիմն մեղադրանքներ ներկայացնելով Ադրբեջանին»,- երեքշաբթի օրը խորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է Գաֆարովան:
 
Նա հավելել է՝ «Երևանը շարունակում է օգտագործել բոլոր հնարավորություններն ու հարթակները հակաադրբեջանական արշավի համար»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը