Բաքվի հետ փոխանակվում են խաղաղության պայմանագրի տարբեր նախագծեր. Հակոբ Արշակյան


Բաքվի հետ փոխանակվում են խաղաղության պայմանագրի տարբեր նախագծեր. Հակոբ Արշակյան

  • 21-11-2023 15:49:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ-ը պատրաստ է բանակցությունների. ավելին՝ փոխանակվում են տարբեր նախագծեր խաղաղության պայմանագրի, և դրա մասին մեր ԱԳ նախարարությունն անընդհատ մեկնաբանություններ է տալիս և նորությունների դեպքում հայտարարում է: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:
 
Հակոբ Արշակյանը մանրամասնեց՝ խոսքն այն մասին է, որ փաստաթուղթը առաջարկներով գալիս է Երևան, Երևանից առաջարկներով գնում է Բաքու:
 
«Բանակցություններից Հայաստանը երբեք չի խուսափել, և այն պլատֆորմները, որոնք համարել է արդյունավետ, այդ բանակցություններին մասնակցել է»,- ասաց Արշակյանը:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը