Լարսի անցակետում երթևեկության թույլտվությանն է սպասում 2680 բեռնատար


Լարսի անցակետում երթևեկության թույլտվությանն է սպասում 2680 բեռնատար

  • 28-11-2023 13:02:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման և տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանային ոստիկանության առաջարկությունները՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը արգելված է:
 
Հնարավոր չէ իրականացնել Վլադիկավկազի և Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու ուղղությամբ Լարսի բնակավայրից երթևեկը նոյեմբերի 27-ից մինչև հետագա ծանուցումը:
 
Հյուսիսային Օսիայի երթևեկության կառավարման կենտրոնի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Վերին Լարսի ճանապարհով երթևեկության թույլտվության է սպասում 2680 բեռնատար ավտոմեքենա:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը