Հայաստանում վախենալու չէ նոր Սահմանադրություն ընդունելու որևէ ծրագիր. Մի լավ բան #5


Հայաստանում վախենալու չէ նոր Սահմանադրություն ընդունելու որևէ ծրագիր. Մի լավ բան #5

  • 24-01-2024 15:03:43   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. 
 
«Մի լավ բան #5
 
Հայաստանում վախենալու չէ նոր Սահմանադրություն ընդունելու որևէ ծրագիր, որովհետև եթե նույնիսկ այն իրականացվի, ապա չի լինի ընտրակեղծիքներով: Մարդիկ կարող էին դրանում համոզվել մի շարք ընտրություններից հետո, քանի որ մեր երկրում չեն լինում լցոնումներ, ընտրակաշառքներ ու «կարուսելներ», իսկ ձայների հաշվարկի ժամանակ չեն լինում հոսանքազրկումներ, բռնություններ ու թվանկարչություն:
 
Ընտրություններով ու հանրաքվեներով ժողովուրդի մեծամասնությունն է որոշում, այդ թվում` Սահմանադրության ամեն մի նոր բառ: Իսկ ժողովուրդը չի կարող կողմ քվեարկել, որ վատ բան լինի մեր երկրի ու դրա սահմանադրական կարգի հետ:»
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play