Առանցքային ի՞նչ ուղերձներ է պարփակում Միշելի շնրհավորանքը Ալիեւին․ Շահան Գանտահարյան
09-02-2024 13:55:10 | | Մեկնաբանություն
Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ վերընտրվելու կապակցությամբ։ «Առանցքային ի՞նչ ուղերձներ է պարփակում Միշելի շնրհավորանքը»․«Նոյյան Տապան»- ի հարցին պատասխանում է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։
Նախ պետք է ընդգծել, որ Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրությունների թե՛ եղանակը, թե՛ գրանցված արդյունքների համեմատութունը կտրուկ հակադրվում են Եվրոպայի առաջադրած ընտրակարգի սկզբունքներին։Միշելի շնորհավորանքը զուտ քաղաքական գնահատական է և ստացվում է այն, որ Բրյուսելի ներկայացուցիչը նման շնորհավորանքով ի՛նքը շրջանցում է եվրոպական արժեքները։
Ուշագրավն այն է, որ Բրյուսել -Բաքու համագործակցության որպես շրջանակը նշվում է ԵԱՀԿ-ը, երբ համաեվրոպական մի այլ կազմակերպություն վերջերս առախել էր Ադրբեջանի մասնակցությունը, ծանր մեղադրանքներ բանաձևելուց հետո։
Շնորհավորանքի քաղաքական ուղերձի մեխը սակայն ձևակերպվել է այսպես․Միշելը Ողջունել է Ադրբեջանի հանձնառությունը՝ վերսկսելու եռակողմ հանդիպումը Բրյուսելյան գործընթացի շրջանակներում՝ կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի հասնելու համար։
Ալիևը վերընտրվելուց հետո համաձայնություն է տվել Բրյուսելի մասնակցությամբ եռակողմ հանդիպման։Մինչև դա բոլոր առիթներով խուսափում էր, շրջանցում կամ ուղղակի մերժում Բրյուսելի միջնորդությունը։
Սա ռուսական կողմին ուղղված միսիջ է նաև։Կարծում եմ, որ դեպի Բրյուսել կատարվող դարձը կապ ունի ոչ միայն Բաքու -Մոսկվա, այլ նաև Անկարա-Մոսկվա հարաբերությունների ելեւեջների հետ։