Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանը Լիբանանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը


Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանը Լիբանանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը

  • 10-02-2024 13:59:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Իրանը Լիբանանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է  իրանական IRNA գործակալությունն՝ այս  մասին Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է Բեյրութի Ռաֆիկ Հարիրիի անվան օդանավակայան ժամանելուց հետո, լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ ընդգծելով, որ Գազայում չորս ամսվա ցեղասպանությունից հետո իսրայելական ռեժիմը չի հասել իր նպատակներից ոչ մեկին:
 
«Մենք հստակ ասել ենք ԱՄՆ-ին չաջակցել սիոնիստական ​​ռեժիմին Գազայի և Հորդանան գետի արևմտյան ափի դեմ ցեղասպանություն իրականացնելու գործում: Գազայի ճգնաժամի հենց սկզբից մենք բարձրաձայն հայտարարել ենք, որ պատերազմը լուծում չէ»,-ասել է նա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը