Ադրբեջանը հայտնում է, որ Հայաստանը փոխանցել է ականшպատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան


Ադրբեջանը հայտնում է, որ Հայաստանը փոխանցել է ականшպատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան

  • 12-02-2024 10:44:10   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Ադրբեջանի ականազերծման գործակալությունը հայտնում է, որ Հայաստանը փոխանցել է ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան. խոսքն օկուպացված Արցախի տարածքների մասին է:
 
Սակայն գործակալությունը նշում է, որ տեղեկամատյանները ստույգ չեն և ընդգրկում են նախկին շփման գծի տարածքների տվյալները: Դրանք հիմնականում ընդգրկում են օկուպացված Քարվաճառի շրջանի Մռավ լեռնաշղթայի շուրջ ականապատված տարածքները։
 
Հիշեցնենք, որ հունվարի վերջին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Արցախի տարածքում գտնվող ականապատ դաշտերի մասին 8 նոր տեղեկամատյան աշխատանքային խողովակներով կփոխանցվեն ադրբեջանական կողմին: 
 
Նշվել էր, որ դրանց կրկնօրինակները կփոխանցվեն միջազգային գործընկերներին:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը