Չեմ ուզում մտածել, որ քրեական տարր կա, այդ մարդիկ մեզ հետ չպիտի աշխատեն. Ավինյան


Չեմ ուզում մտածել, որ քրեական տարր կա, այդ մարդիկ մեզ հետ չպիտի աշխատեն. Ավինյան

  • 12-02-2024 11:03:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Այսօր՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական նիստի ժամանակ վերահսկողական վարչությունից զեկուցվեց, որ 2023 թվականին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղադրված 75 նստարանների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նստարանները և դրանց տեղադրումը չեն համապատասխաում նախագծին և պահանջված որակին ու գնին:
 
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը դիմելով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանին հանձնարարեց համապատասխան միջոցներ ձեռնարկել, որպեսզի դրանք փոխարինվեն. «Ենթադրաբար պատասխանատվությունը դրվում է մատակարարի վրա»:
 
Մխիթարյանն արձագանքեց, որ մատակարարը գրավոր պարտավորություն է տվել, որ 20-օրյա ժամկետում թերությունները կվերացվեն:
 
Քաղաքապետը խնդրեց, որ նման դեպքերը չարձանագրվեն համացանցում:
 
«Որովհետև դուք բոլորդ ունեք աշխատակիցներ և ենթադրվում է, որ ինչ-որ աշխատակիցներ իրենց գործը լավ չեն կատարել՝ թերացել են, և հետևապես կարգապահական տույժերի պետք է ենթարկվեն: Ես խնդրում եմ համապատասխան միջոցներ ձեռնարկել, նման գործելաոճը անընդունելի է մեզ համար, եթե երևանցիները ինչ-որ բանի համար վճարում են՝ դրան պետք է պատասխանատվությամբ վերաբերվել:
 
Ես չեմ ուզում կանխավարկած ունենալ, որ այդտեղ քրեական տարրեր կան, բայց եթե նույնիսկ դա անպատասխանատու վերաբերմունք է իրենց աշխատանքին, այդ մարդիկ չպիտի մեզ հետ աշխատեն»,- ասաց Տիգրան Ավինյանը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը