Թեհրանն Իսրայելին մեղադրել է փետրվարի 14-ին Իրանում գազատարները պայթեցնելու մեջ


Թեհրանն Իսրայելին մեղադրել է փետրվարի 14-ին Իրանում գազատարները պայթեցնելու մեջ

  • 21-02-2024 15:25:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին կառավարության նիստում հայտարարել է, որ իրանական գազատարների դեմ երկու դիվերսիոն գործողությունների համար պատասխանատվություն է կրում Իսրայելը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։
 
Գազատարների վրա պայթյուններ էին իրականացվել փետրվարի 14-ին Ֆարսի, ինչպես նաև Չհարմահալ և Բախտիարիի նահանգներում:
 
Օուջիի խոսքով՝ «Իսրայելի դավադրությունն ավարտվել է ձախողմամբ», քանի որ ընդամենը մի քանի  խողովակ է վնասվել։
 
Օուջին հայտնել է, որ գազամատակարարման ցանցը գործում է բնականոն ռեժիմով։
 
Փետրվարի 14-ին Օուջին լրագրողներին հայտնել էր, որ Իրանի հարավ-արևմուտքում գազատարների պայթյունները հրդեհներ են առաջացրել, սակայն ոչ ոք չի տուժել: Նրա պնդմամբ՝ դիվերսանտների խմբերը գազատարները պայթեցրել էին միանգամից մի քանի վայրերում՝ մի շարք շրջաններում առաջացնելով գազամատակարարման խափանումներ։ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը