«Ազդակը» հրատարակել է Հարութ Չեքիջյանի «Հայաստանի Հանրապետության կազմավորումը և Սեվրի դաշնագիրը» գիրքը


«Ազդակը» հրատարակել է Հարութ Չեքիջյանի «Հայաստանի Հանրապետության կազմավորումը և Սեվրի դաշնագիրը» գիրքը

  • 22-02-2024 11:38:55   | Լիբանան  |  Նոր գրքեր

«Ազդակ» թերթը մեկնարկել է նոր մատենաշարի հրատարակություն
 
«Սիրուհի Պուտագյան» հիմնադրամի աջակցությամբ Լիբանանի «Ազդակ» հայալեզու թերթի տնօրենությունը հրատարակել է Հարութ Չեքիջյանի «Հայաստանի Հանրապետության կազմավորումը և Սեվրի դաշնագիրը» խորագիրը կրող հատորը։
 
Հատորը ներառել է հեղինակի «Ազդակ»-ում լույս տեսած հոդվածների ժողովածուն։ 686 էջերից բաղկացած գիրքը հագեցած է արխիվային նյութերով և համալրված,մատենագիտական աղբյուրագիտական հարուստ ցանկով։
 
Պատմական իրադարձությունների վերլուծական հայացքները այս օրերին ունեն խիստ այժմէական նշանակություն՝ տարածքային խնդիրների, քաղաքական անկախության և ինքնիշխանության պահպանման տեսանկյուններից։
 
Հատորը գիտահանրամատչելի շարադրանք ունի եւ կհետաքրքրի ոչ միայն մասնագետներին, այլեւ հասարակության լայն շրջանակի։
 
Նոյյան տապան  -   Նոր գրքեր