Ռուսաստանը կդիմի Հայաստանին


Ռուսաստանը կդիմի Հայաստանին

  • 23-02-2024 14:22:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Հայաստանը Ռուսաստանին պաշտոնական պարզաբանումներ չի տրամադրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) մասնակցությունը սառեցնելու վերաբերյալ։
 
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
 
«Պարզաբանումներ են պետք, մանրամասներն է պետք հասկանալ»,-նշել է նա։
 
Ավելի ուշ Պեսկովը ТАСС-ին հյատնել է, որ Պուտինը դեռ շփումներ չի ունեցել Փաշինյանի հետ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցման մասին հայտարարությունների ֆոնին:
 
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France24-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է։
 
Կազմակերպությունից հայտնել են, որ ՀԱՊԿ քարտուղարություն Երևանի անդամակցության դադարեցման մասին որևէ դիմում չի ստացվել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը