Բեռլինում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը


Բեռլինում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

  • 28-02-2024 14:11:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Բեռլինում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարարի Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունների միջև հանդիպումը:
 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից: 
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-29-ը Բեռլինում՝ համաձայն 2024 թվականի փետրվարի 17-ին Մյունխենում  կայացած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը