«Եկեք արձանագրենք, թե որն է Հայաստանի Հանրապետությունը»․ Նիկոլ Փաշիանյան


«Եկեք արձանագրենք, թե որն է Հայաստանի Հանրապետությունը»․ Նիկոլ Փաշիանյան

  • 12-03-2024 12:53:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս է հրավիրել, որի ընթացքում անդրադարձել է ադրբեջանական կողմի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
 
«Ես զգում եմ, որ այդ հարցի շուրջ կա թյուրըմբռնում։ Եկեք արձանագրենք, թե որն է Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի այդ արձանագրումից ելնելով կարողանանք հստակ ձևակերպել, թե որտեղ, ինչպես Ադրբեջանը ունի տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ և որտեղ է որ, ըստ էության, չունի կամ հնարավոր է՝ չունի տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ»,-ասել է նա։
 
Նա նշեց, որ երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին․ «Երբ ադրբեջանական մամուլում բարձրաձայնվում են գյուղերի անուններ, ՀՀ տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել։ Եվ ՀՀ տարածքում, ընդ որում, ոչ միայն Խորհրդային ժամանակներում, այլև խորհրդային ժամանակներից հետո․․․ Այս պատկերը ՀՀ դե յուրե ամրագրված տարածքն է»։
 
Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ հայտնեց, որ առաջին անգամ «վիզուալ» ցույց է տալիս, թե որն է Հայաստանի Հանրապետությունը։
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը