Վատիկան. Խաղաղության առաջին պայմանն այն է, որ Ռուսաստանը վերջ դնի իր ագրեսիային


Վատիկան. Խաղաղության առաջին պայմանն այն է, որ Ռուսաստանը վերջ դնի իր ագրեսիային

  • 12-03-2024 15:34:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Վատիկանը հայտարարել է՝ ռուս-ուկրաինական խաղաղության «առաջին պայմանն» այն է, որ Ռուսաստանը «վերջ դնի իր ագրեսիային»:
 
Պարզաբանումը հնչել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի վերջին հարցազրույցից հետո, որտեղ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն ասել էր, թե Ուկրաինան պետք է «սպիտակ դրոշ բարձրացնելու խիզախություն ցուցաբերի», ինչին հետևել էր Կիևի և դաշնակիցների քննադատությունը։
 
Այսօր Corriere della Sera օրաթերթին տված հարցազրույցում Վատիկանի պետքարտուղար Պիետրո Պարոլինը հայտարարել է, թե «Սուրբ Աթոռը հավատարիմ է դիրքորոշմանը, ըստ որի՝ ագրեսորներն է, որ պետք է դադարեցնեն կրակը»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը