Ժամանակն է, որ Կոնգրեսը քայլեր ձեռնարկի Ալիևի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ. Փալոն


Ժամանակն է, որ Կոնգրեսը քայլեր ձեռնարկի Ալիևի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ. Փալոն

  • 13-03-2024 13:51:16   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հայտնել է, որ միանում է Ամերիկայի հայ դատի հանձնախմբին (ANCA) և իրավապաշտպաններին, որոնք կոչ են անում Միացյալ նահանգներին պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ իրականացված ցեղասպան քաղաքականության համար։
 
«Միանում եմ ANCA-ին և իրավապաշտպաններին, որոնք ԱՄՆ-ին կոչ են անում Ալիևին պատասխանատվության ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ ցեղասպանական քաղաքականության համար։ Վաղուց արդեն ժամանակն է, որ Կոնգրեսը քայլեր ձեռնարկի՝ նրա (Ալիևի) նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու և Ադրբեջանին անվտանգության ոլորտում հետագա ցանկացած աջակցություն կանխարգելելու ուղղությամբ»,- X-ի իր միկրոբլոկում գրել է կոնգրեսականը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը