Մոսկվան արձագանքել է Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությանը


Մոսկվան արձագանքել է Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությանը

  • 13-03-2024 14:49:16   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան տեղյակ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված այն հայտարարությանը, որ Հայաստանը հնարավոր է՝ դուրս գա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից։     
 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով Պեսկովի խոսքերը։
 
«Իհարկե, մենք լսել ենք այս հայտարարությունները։ Առջևում, բնականաբար, շատ աշխատանք է սպասվում։ Մեզ անհրաժեշտ են շփումներ մեր հայ գործընկերների հետ ինչպես ՀԱՊԿ-ի շրջանակներում, այնպես էլ երկկողմ մակարդակով։ Կպարզաբանենք ու կխոսենք պարոն վարչապետի (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան) հայտարարություններին համահունչ»,-ասել է խոսնակն՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին նախօրեին արված հայտարարություններին։
 
Դմիտրի Պեսկովը հավելել է, որ Մոսկվան կշարունակի կապերը Երևանի հետ և կպարզաբանի իրավիճակը ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի շարունակական անդամակցության հարցում։
 
 «Եթե ՀԱՊԿ-ն կպատասխանի հարցին՝ թե որն է իր պատկերացրած ՀՀ ինքնիշխան տարածքը և այդ պատասխանը կհամապատասխանի հայկական կողմի պատկերացումներին, դա կնշանակի՝ Հայաստանի և ՀԱՊԿ միջև հարցերը հասցեագրված են, լուծված և ամփոփված՝ դրանից բխող հետևանքներով, եթե ոչ՝ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։  Թե երբ՝ չեմ կարող ասել»,-նախօրեին տված հարցազրույցում նշել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը