Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցած համաժողովին ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը


Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցած համաժողովին ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

  • 20-03-2024 10:47:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Մարտի 19-ին Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել The future of Via Carpathia - Caucasian Road Corridor’ խորագրով համաժողովը՝ պատգամավոր Տոմաշ Պորեբայի նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից:
 
Համաժողովին որպես բանախոս մասնակցել է ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանը, ով շնորհակալություն է հայտնել միջոցառմանը հրավիրելու համար և մանրամասն ներկայացրել ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, հայկական կողմի տեսլականը տարածաշրջանը խաղաղության և համագործակցության գոտի դարձնելու վերաբերյալ և այս նախագծի կյանքի կոչելու ուղղությամբ միջազգային գործընկերին ներգրավելու ակնկալիքները։
 
Ցուցադրվել է «Խաղաղության խաչմերուկի» մասին տեսանյութ և մասնակիցներին բաժանվել ծրագրի մասին տեղեկատվական նյութեր։
 
Վ․ Սարգսյանն անդրադարձել է կառավարության խաղաղության օրակարգին՝ այս համատեքստում կարևորելով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հնարավոր տնտեսական առավելությունները, ինչպես նաև կարևոր նպաստը Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղություն հաստատելու գործում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը