ՆԱՏՕ-ն նպատակ է դրել Ռուսաստանի դեմ 2-րդ ճակատ բացել Հարավային Կովկասում. Զախարովան՝ Ստոլտենբերգի այցի մասին


ՆԱՏՕ-ն նպատակ է դրել Ռուսաստանի դեմ 2-րդ ճակատ բացել Հարավային Կովկասում. Զախարովան՝ Ստոլտենբերգի այցի մասին

  • 20-03-2024 15:49:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի այցը Հարավային Կովկաս՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, այդ երկրները եվրատլանտյան ազդեցության գոտի ներքաշելու հերթական փորձի դրսևորում է։
 
Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
 
«Նման պաշտոնյայի մակարդակով այցը հաստատում է, որ այդ ուղղությամբ ակտիվությունը մի քանի անգամ ավելացել է... Հարավային Կովկասում, կարծես թե, խնդիրները նվազել են, իսկ ո՞ւմ դա կարող է դուրս գալ Արևմուտքում: Արևմտականներին հանգիստ չի տալիս այն փաստը, որ այդ պետությունները փոխգործակցում են, այն, որ նրանք մոտենում էին խաղաղության պայմանավորվածություններին: Նրանց դուր չի գալիս այն փաստը, որ այդ պետությունները շփվում են Մոսկվայի հետ»,- ասել է Զախարովան:
 
Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը փորձում են քանդել տարածաշրջանի երկրների կապերը, այդ թվում՝ Մոսկվայի հետ․ «Իհարկե, ՆԱՏՕ-ն առավելագույն նպատակ է դրել՝ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել Հարավային Կովկասում և ընդհանուր առմամբ թեժացնել իրավիճակը տարածաշրջանում»։
 
Հիշեցնենք՝   երեկ Հայաստանում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Յենս Ստոլտենբերգի հանդիպումը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը