«Հազիվ թե բնակչությանը վախեցնելը լավագույն միջոցն է»․ Զախարովան՝ Փաշինյանի խոսքերի մասին


«Հազիվ թե բնակչությանը վախեցնելը լավագույն միջոցն է»․ Զախարովան՝ Փաշինյանի խոսքերի մասին

  • 20-03-2024 15:54:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Դժվար թե սեփական բնակչությանն ահաբեկելը Հայաստանին ձեռնտու արդյունքի հասնելու լավագույն միջոցն է։
 
Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
 
Ավելի վաղ ՀՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ հնարավոր է մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի, եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը։
 
«Պետք է այդ հարցերը լուծել հանգիստ, կառուցողական ձևով, դրա մեխանիզմը կա՝ դա հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովն է։ Մենք պատրաստ ենք օգնել այդ աշխատանքին՝ հաշվի առնելով մեր փորձը։ Աշխատանքը պետք է իրականացվի այդ կառույցի շրջանակում՝ վերը նշված սկզբունքների հիման վրա», - ասել է Զախարովան։
 
Նրա խոսքով՝ այն, ինչ հնչեցրել է Հայաստանի վարչապետը, որևէ կերպ չպետք է ասոցացվի Ռուսաստանի հետ, դա բացառապես այն է, ինչ երկրի ղեկավարությունը որոշել է՝ շփվելով Արևմուտքի հետ:
 
«Ցանկալի է, որ Արևմուտքի ազդեցության տակ իրենց բոլոր քայլերի համար պատասխանատվություն կրեն բացառապես նրանք, ովքեր Երևանում որոշում են կայացնում», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
 
Մարիա Զախարովան նշել է, որ ոուսական կողմն այդ մասին հայտնել է, այդ թվում՝ երկկողմ խողովակներով։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը