«Մահ՝ մահվան դիմաց. ոչ մի դատ ու հետաքննություն». Մեդվեդևը՝ Crocus City Hall-ում տեղի ունեցածի մասին


«Մահ՝ մահվան դիմաց. ոչ մի դատ ու հետաքննություն». Մեդվեդևը՝ Crocus City Hall-ում տեղի ունեցածի մասին

  • 23-03-2024 10:31:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը իր ցավակցությունն է հայտնել Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին և ուժ մաղթել տուժածների բոլոր հարազատներին։
 
Նա գրել է, որ ահաբեկչությանը պետք է պատասխանել ահաբեկչությամբ. «Ահաբեկիչները հասկանում են միայն պատասխան ահաբեկչությունը: Ոչ մի դատ կամ հետաքննություն չի օգնի, եթե ուժին չհակադրվի ուժը, իսկ մահվանը՝ ահաբեկիչների տոտալ մահապատիժներն ու ռեպրեսիաները նրանց ընտանիքների նկատմամբ: Սա համաշխարհային փորձ է: Եթե պարզվի, որ դրանք Կիևի ռեժիմի ահաբեկիչներ են, ապա նրանց և նրանց գաղափարական ոգեշնչողների հետ այլ կերպ վարվել անհնար է։ Նրանց բոլորին պետք է գտնել և անխնա ոչնչացնել որպես ահաբեկիչների՝ ներառյալ նման չարագործություն իրականացրած պետության պաշտոնյաներին։
 
Մահ՝ մահվան դիմաց»:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ հրաձգություն էր տեղի ունեցել Մոսկվայի Crocus City Hall-ում։ Երեք անձինք կրակ են բացել, կան վիրավորներ։  
 
Ըստ ռուսական լրատվամիջոցների, Մոսկվայի Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը՝ վիրավորվել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը