Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ


Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ

  • 27-03-2024 12:58:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մարտի 27-ին, ժամը 10։19-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Սառնակունք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ Սիսիան-Սպանդարյան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին բախվել են «VAZ» (վարորդ՝ Դ․ Ա․, ծնված 1992 թ․) և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1990 թ․)․ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Ս․ Ի․-ին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
 
 
ՆԳՆՓԾ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play