ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Գվինեայի դեսպանի հետ


ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Գվինեայի դեսպանի հետ

  • 28-03-2024 11:31:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գվինեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հաբա Նիանկոյեի (նստավայրը՝ Մոսկվա): 
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք` ի շահ բարեկամական կապերի զարգացման:
 
ՀՀ-ում Գվինեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հաբա Նիանկոյեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով երկկողմ կապերի զարգացման կարևորությունը:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները:
 
Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանը ֆրանկոֆոնիայի լիրրավ անդամ է և  ֆրանկոֆոն ընտանիքի հետ նշում է «Ֆրանկոֆոնիայի օրեր 2024»-ը:  «Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում անցկացվում են ֆրանկոֆոն մշակութային և գիտակրթական միջոցառումներ՝ միտված համընդհանուր արժեքների և ֆրանկոֆոն մշակույթի արժևորմանն ու տարածմանը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:
 
Փոխմախարարը նաև տեղեկացրել է, որ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Գավառում կանցկացվեն շուրջ 30 միջոցառումներ: Ծրագիրը բազմաժանր է՝ կինո, երաժշտություն, թատրոն, ժամանակակից արվեստ։ Հայաստանի շուրջ 325 կրթական ու մշակութային հաստատություններ ամբողջ տարվա ընթացքում Երևանում ու ՀՀ մարզերում կազմակերպելու են շուրջ 800 միջոցառում: 
 
ԿԳՄՍ նախարարի տեղակալն առանձնակի կարևորել է նաև Ֆրանկոֆոնիայի 2027 թվականի մարզամշակութային խաղերի անցկացումը Հայաստանում, որի շրջանակում  ակնկալվում է ավելի քան 50 պատվիրակությունների մասնակցություն՝  շուրջ 4000 ներկայացուցիչներով:
 
Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ Գվինեայի պատվիրակությունը ևս մասնակցություն կունենա Ֆրանկոֆոնիայի 2027 թվականի մարզամշակութային խաղերին:
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել կրթության, մշակույթի, սպորտի ոլորտներում ընթացող լայնածավալ բարեփոխումներին: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը պատրաստակամություն է հայտնել Գվինեայի գործընկերներին առցանց ձևաչափով ծանոթացնել Հայաստանի փորձին, ինչպես նաև նախանշել համագործակցության այլ ձևաչափեր:  
 
Հանդիպման ընթացքում քննարկվել  են նաև ԿԳՄՍ համակարգման ոլորտներում միջազգային հարթակներում երկու երկրների միջև համագործակցության հեռանկարները: Անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
 
 
ԿԳՄՍՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play