«ՀՀ-ում կա մի Կառավարություն և այն նստած է այս դահլիճում»․ Նիկոլ Փաշինյանը՝


«ՀՀ-ում կա մի Կառավարություն և այն նստած է այս դահլիճում»․ Նիկոլ Փաշինյանը՝

  • 28-03-2024 12:03:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Լեռնային Ղարաբաղից տեղահանված որոշ շրջանակ կամա, թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգությանը: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
Նա նշեց, որ վերոնշյալ շրջանակը հայտարարում է վտարանդի կառավարության և այլնի մասին․ «Ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ բոլորի համար պարզ լինի, որ ՀՀ-ում կա մի կառավարություն և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում»:
 
Փաշինյանի խոսքով՝ նման ուղերձներով հանդես եկողներն այդ պատասխանատվությամբ հանդես գալու հնարավորությունն ունեցել են․ «Տեսել ենք՝ ինչ են արել էդ հնարավորության հետ»։
 
«Ասենք ամեն մեկը գնա, մի բնակարան վարձեն, ցուցանակը կպցնեն, ասեն՝ մենք էս ինչի կառավարությունն ենք: Պետության նկատմամբ նման գործողությունները, որոնք արդեն զուտ հարգալից-անհարգալիցի գիծն անցնում են և այդ տրամաբանությունն են ստանում, չեն կարող անարձագանք մնալ ՀՀ-ի կողմից»,-ասել է գործադիրի ղեկավարը։
 
Վարչապետը հայտարարեց՝ Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, չի կարող որևէ այլ կառավարություն գոյություն ունենալ։
 
«Եթե որևէ մեկը Հայաստանում իրեն նույնականացնում է որպես կառավարություն՝ ՀՀ ազգային անվտանգության խնդիր է, ու հույս ունեմ, որ այդ խնդրի գոյությունը չի նշանակի, որ այդ մարմիններն իրենց աշխատանքներում թերացել են։ Սա ուղղակի հայտարարություն չէ, որը հնչում է բարձրախոսից, սա հստակ արձանագրում է, որը պետք է արտահայտվի իրական կյանքում»,- շեշտեց նա։
 
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նրանք, ովքեր հանդես են գալիս այդ ուղերձներով, իրենք պատասխանատվությամբ հանդես գալու հնարավորություն ունեցել են․ «Ու տեսել ենք, թե ինչ են արել այդ հնարավորության հետ։ Կրկին ասում եմ՝ Հայաստանում որևէ այլ կառավարություն չկա, չի եղել ու չի կարող լինել»։
 
Նա ասաց, թե պետության նկատմամբ նման գործողությունները չեն կարող անարձագանք մնալ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play