«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել


«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

  • 29-03-2024 14:32:49   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Հովհաննես Մանուկյանի խոսքով` շարունակելու է իր գործունեությունը մասնավոր դաշտում։
 
 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը հայտնում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ը։
 
«Այս մեկ շատ դժվար տարվա ընթացքում փորձել եմ անել ամեն ինչ, որպեսզի երևանցիների կյանքը դառնա ավելի հարմարավետ և բարեկեցիկ։ Մնալու եմ իմ հայրենիքում և շարունակելու եմ իմ գործունեությունը մասնավոր դաշտում ի շահ իմ հայրենակիցների»,–ասել է Մանուկյանը։
 
Նշենք, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Հովհաննես Մանուկյանը այդ պաշտոնին նշաակվել էր 2023 թվականի ապրիլի 3–ին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրենի պաշտոնը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play