Հայկական բանկերի կողմից «Միր» քարտերն ընդունելու մերժումը պայմանավորված է ԱՄՆ ճնշումներով. Պեսկով


Հայկական բանկերի կողմից «Միր» քարտերն ընդունելու մերժումը պայմանավորված է ԱՄՆ ճնշումներով. Պեսկով

  • 01-04-2024 15:09:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Հայաստանի բանկերն ապրիլին դադարեցրել են «Միր» քարտերի ընդունումը ոչ թե Երևանի քաղաքականության, այլ ԱՄՆ ճնշման պատճառով, ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
 
«Շատ երկրներ բախվում են ԱՄՆ-ի աննախադեպ ճնշման՝ երկրորդական պատժամիջոցների, ընդհանուր պատժամիջոցների սպառնալիքին»,- բացատրել է Կրեմլի խոսնակը: «Իհարկե, տնտեսական հաստատությունները, ընկերությունները, բանկերը և այլ հիմնարկներ միջոցներ են ձեռնարկում ռիսկերն ապահովագրելու համար»:
 
Ռուսաստանը շարունակում է աշխատել նաև Հայաստանի հետ՝ Միր քարտերի ընդունման հետ կապված իրավիճակը շտկելու և ԱՄՆ-ի ճնշման պատճառած վնասը փոխհատուցելու ուղղությամբ։
 
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play