«Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը կհամալրվի ևս 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներով


«Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը կհամալրվի ևս 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներով

  • 01-04-2024 15:51:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
«Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը կշարունակի համալրվել նոր շարժակազմով: Եվս 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներ ձեռքբերման մրցույթը կայացել է: 
 
Համայնքային հավաքակայանը կհամալրվի 171 նոր ավտոբուսով: Գործընթացն այս պահին պայմանագրերի կնքման փուլում է: 
 
Երևանի քաղաքապետարանը մտադիր է համայնքային հավաքակայանը համալրել նաև շուրջ 250 էլեկտրական ավտոբուսներով: Նախագիծը կյանքի կոչելու համար միջազգային գործընկերների հետ բանակցություններ են ընթանում: 
 
«Նոր ու ժամանակակից շարժակազմերի ձեռքբերումը մեր տրանսպորտային ցանցի կարևորագույն բաղադրիչներից է: Գալիք տարի լրանում է «Հիգեր» մակնիշի ավտոբուսների շահագործման ժամկետը և այդ ավտոբուսները նույնպես պետք է փոխարինվեն, ունենք խնդիր նաև մասնավոր գծերի առումով՝ դրանք էլ ունեն փոխարինման կարիք և այս 250 ավտբուսներով մենք, կարելի է ասել, ամբողջապես փակում ենք տրանսպորտային ցանցի պահանջարկը: Այս տարի կշարունակվի ավտոբուսային գծերի առանձնացումը, որն էապես կրճատելու է հասարակական տրանսպորտից օգտվող մարդկանց տեղաշարժի ժամանակը: Հաջորդ քայլն, իհարկե, տոմսային համակարգի ամբողջական ներդրումն է, որը նախատեսվում է ավարտել մինչև սեպտեմբեր: Փուլային այդ փոփոխությունը՝ կանխիկ վճարելուց դեպի անկանխիկ եղանակ, արդեն այսօրվանից պետք է սկսել, պետք է ճանապարհային այդ քարտեզը հասկանալ»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը:  
 
Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի համար «Հրազդան» մարզադաշտին կից՝ ավելի քան 15 500քմ տարածքում նոր շենք կկառուցվի։ Նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումն ավարտված է: Հանձնարարվել է նախագծի իրագործումը կազմակերպել այնպես, որպեսզի 2027թ. Երևանում նախատեսվող տղամարդկանց և կանանց սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն անցկացվի հենց նոր մարզադպրոցում: Մարզական կառույցը համապատասխանելու է ժամանակակից բոլոր չափորոշիչներին` մարզումներն ու միջազգային մրցաշարերը կազմակերպելու համար: 
 
Շարունակվում է Երևանյան լճի հարակից հատվածի կանաչապատումը: Տարածքը կառանձնանա նոր լուծումներով. կանցկացվի ոռոգման կաթիլային համակարգ, ձևավորումը կիրականացվի տեղանքին համահունչ:  
 
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է: Հանգստի գոտում  կձևավորվի տարածքին համահունչ միջավայր՝ ջրավազաններով, շատրվանային համալիրով, արտաքին լուսավորության էներգախնայող համակարգով, կտեղադրվեն նստարաններ:  
 
Մասնավոր մանկապարտեզների փորձն ուսումնասիրվում է՝ համայնքային նախակրթարաններում տեղայնացնելու նպատակով: Հանձնարարվել է, բարեփոխումներին ու ոլորտին հատկացվող աջակցությանը զուգահեռ, մեծացնել պահանջներն ու մանկապարտեզներում հստակեցնել վերահսկողական  մեխանիզմները: 
 
«Համայնքային բոլոր մանկապարտեզները պետք է տեսախցիկներ ունենան: Երևանի քաղաքապետարանը պետք է համոզված լինի, որ մանկապարտեզներում երեխաների համար ունենք բարենպաստ միջավայր»,- ընդգծել է քաղաքապետը: 
 
 
Երևանի քաղաքապետարան
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play