Պարզաբանում


Պարզաբանում

  • 02-04-2024 13:33:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ի պատասխան մամուլում տեղ գտած հրապարակումների տեղեկացնում ենք, որ Ucom ընկերության կողմից բաժանորդներին տրամադրվող «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքի «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները շարունակել են հեռարձակվել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ի արգելքից հետո, քանի որ Ucom  ընկերությունը տվյալ հեռուստաալիքի վերահեռարձակումը իրականացրել է ոչ հանրային մուլտիպլեքսից։ 
 
Թեև ընկերությունը չի խախտել որևէ օրենք, ինչպես նաև ՀՀՌՑ որոշումը, սակայն, մշտապես ձգտելով համապատասխանել պետական ստանդարտներին և մոտեցումներին, որոշել է «ՌՏՌ-Պլանետա»-ն  այսուհետ վերահաղորդել հանրային մուլտիպլեքսից, որտեղ նշված հաղորդումներն արգելափակված են։
 
 
«Յուքոմ» ՓԲԸ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն