Երևանի քաղաքապետարանն ընդունում է ոլորտային բարեփոխումների առաջարկներ


Երևանի քաղաքապետարանն ընդունում է ոլորտային բարեփոխումների առաջարկներ

  • 02-04-2024 15:00:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Երևանի «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գործողությունների նոր ծրագիրը մշակելու նպատակով Երևանի քաղաքապետարանն ընդունում է առաջարկներ՝ ուղղված հետևյալ ոլորտների բարեփոխմանը.
 
-    աղբահանություն,
-    հասարակական տրանսպորտ,
-    զբոսաշրջություն,
-    առողջապահություն,
-    բնակչությանը մատուցվող ծառայություններ,
-    կայուն սոցիալական միջավայրի ապահովում,
-    մասնակցային կառավարում,
-    կանաչ տնտեսություն,
-    նշեք Ձեր կողմից առաջարկված ոլորտը:
 
Ներկայացված առաջարկները պետք է համապատասխանեն Բաց կառավարման գործընկերության սկզբունքներին, բարելավեն հանրային և համայնքային կառավարման ոլորտը, այն դարձնեն առավել քաղաքացիակենտրոն, թափանցիկ, նորարար, հաշվետու և մասնակցային:
 
Առաջարկները կարող են ներկայացվել մինչև 2024 թվականի ապրիլի 16-ը՝ ուղարկելով ogp@yerevan.am  էլեկտրոնային հասցեին:
 
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 011 514 456 հեռախոսահամարին:
 
 
Երևանի քաղաքապետարան
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն