Ռուսաստանի Դաշնության հետ կապված մեր հարաբերություններում ոչ մի սխալ բան չենք արել․ Նիկոլ Փաշինյան


Ռուսաստանի Դաշնության հետ կապված մեր հարաբերություններում ոչ մի սխալ բան չենք արել․ Նիկոլ Փաշինյան

  • 03-04-2024 10:39:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ռուսաստանի Դաշնության հետ կապված մեր հարաբերություններում ոչ մի սխալ բան չենք արել։
 
Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների հետ հանդիպման ժամանակ։
 
«Մեր գործընկերները չեն կարող ցույց տալ մի տեղ, որտեղ կարող են ասել, որ դուք այստեղ այսինչ պարտավորությունը ունեիք, և այդ պարտավորությունը չեք կատարել: Մենք կարող ենք ցույց տալ և ցույց ենք տալիս: Լեգիտիմ հարցեր ենք բարձրացնում և ակնկալում ենք լեգիտիմ հարցերի բովանդակային պատասխան: Քանի դեռ այդ պատասխանը չի հնչել, ուրիշ ինչ էլ ասվի, հարցը չի լուծվելու»,- ասել է նա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play