ՀՀ-ում ԵՄ առաքելության դիտորդները հետևել են Խաչիկ գյուղի գյուղատնտեսական աշխատանքներին


ՀՀ-ում ԵՄ առաքելության դիտորդները հետևել են Խաչիկ գյուղի գյուղատնտեսական աշխատանքներին

  • 03-04-2024 13:58:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի վարչական ղեկավարի խնդրանքով՝ Հայաստանում գործող Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հետևել է տեղի գյուղատնտեսական աշխատանքներին՝ գյուղատնտեսների  անվտանգության զգացողությունն ամրապնդելու նպատակով։
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  նշվում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի գրառման մեջ։
 
«Մենք շարունակում ենք ամենօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի հայկական կողմում»,-նշվում է գրառման մեջ՝ հավելելով, որ երկրի սահմանային շրջաններում հանդարտ իրավիճակ է տիրում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը