Օրենբուրգի հեղեղված շրջաններից ավելի քան 13 հազար մարդ է տարհանվել


Օրենբուրգի հեղեղված շրջաններից ավելի քան 13 հազար մարդ է տարհանվել

  • 13-04-2024 12:30:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. ԱԻՆ-ն ավելի վաղ ՌԴ Օրենբուրգի մարզում ջրհեղեղի հետ կապված իրավիճակը բարդ է գնահատել:
 
Օրենբուրգի մարզի ջրածածկ տարածքներից տարհանվել է 13 194 մարդ։ Այս մասին հայտնել է մարզի կառավարությունն իր Telegram ալիքում:
 
«Հեղեղված տնային տնտեսություններից և տնամերձ հողամասերից ընդհանուր առմամբ տարհանվել է 13 194 մարդ, որից 1 145–ը (այդ թվում ՝ 212 երեխա) տեղավորված են ժամանակավոր կետերում», - ասված է հաղորդագրության մեջ:
 
Հիշեցնենք` այս տարի Հարավային Ուրալի շրջաններում ռեկորդային հեղեղումներ են գրանցվել։ Ամենաբարդ իրավիճակը Օրենբուրգի մարզում է։ Ապրիլի 5-ին այնտեղ փլուզվել է Օրսկը Ուրալ գետից պաշտպանող ամբարտակը։
 
Բնակիչների զանգվածային տարհանում է իրականացվել։ Հեղեղվել է 6995 բնակելի տուն՝ տնամերձ հողամասերով։ Հեղեղված տներից տարհանվել է 2493 մարդ, այդ թվում՝ 797 երեխա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play