Երևանում կանցկացվի «Ծաղկունք» միջազգային 5-րդ փառատոնը
15-04-2024 11:33:43 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Ապրիլի 27-ին «Ծաղկունք» միջազգային 5-րդ փառատոնին կմասնակցեն նաև Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի «La Renaissance» և Լիոն քաղաքի «Նաիրի» պարային անսամբլները
Ապրիլի 29-ին նշվում է Պարի միջազգային օրը։ Պարի միջազգային օրվան նվիված` «Կամուրջ» մշակութային կենտրոնը կազմակերպել է նախադեպը չունեցող մեգա նախագիծ` «Ծաղկունք» միջազգային 5-րդ փառատոնը, որը կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Փառատոնի նպատակն է, մեկ միասնական հարթակում միավորելով, ներկայացնել աշխարհի տարբեր ազգերի պարերը Հայաստանի ու արտերկրի մանկապատանեկան և երիտասարդական խմբերի միջոցով։
Փառատոնն իրենց մասնակցությամբ կգեղեցկացնեն Հայաստանի, Ֆրանսիայի, Ստասբուրգ և Լիոն քաղաքների, Վրաստանի, Լեհաստանի ու Ուկրաինայի մի շարք պարային համույթներ, անսամբլներ և երգչախմբեր։ Փառատոնին ներկա կգտնվեն նաև սիրված և ճանաչված երգիչներ Հայաստանից:
«Կամուրջ» մշակութային կենտրոնը կազմակերպում և անցկացնում է լայնածավալ թեմատիկ համերգային ու փառատոնային ծրագրեր՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս: Կենտրոնը մշտապես միտում ունի նպաստել պարարվեստի հանրայնացմանը: