Կարևոր է, որ Հայաստանը փոխադարձաբար պատասխանի Ադրբեջանի «ջանքերին». Բայրամով


Կարևոր է, որ Հայաստանը փոխադարձաբար պատասխանի Ադրբեջանի «ջանքերին». Բայրամով

  • 15-04-2024 14:35:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Շատ կարևոր է, որ Հայաստանը փոխադարձաբար պատասխանի Ադրբեջանի խաղաղության «ջանքերին»։
 
Այս մասին Ուզբեկստան կատարած պաշտոնական այցի շրջանակում տեղի ունեցած երկրորդ նախարարական հանդիպման ժամանակ իր ելույթում ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
 
Նա մանրամասներ է հայտնել հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին, ինչպես նաև խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը