Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանի կոչը Հայաստանին


Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանի կոչը Հայաստանին

  • 23-04-2024 15:31:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Տարածաշրջանում արդեն նոր կարգ է ստեղծվում. այժմ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար իրատեսական հողի վրա նոր ճանապարհային քարտեզ ձևավորելու ժամանակն է։ Այդ մասին Իրաքից վերադառնալիս հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ ինքնաթիռում պատասխանելով լրագրողների հարցերին։
 
Նա նշել է, թե հույս ունի, որ Հայաստանը լուսավոր ապագային ուղղված ճանապարհը կընտրի։
 
«Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ։ Քանի դեռ բաց են, դա պետք է գնահատել։ Հուսով եմ՝ Հայաստանը ճիշտ ճանապարհը կընտրի, և նոր ժամանակաշրջան կսկսվի»,- ասել է Թուրքիայի նախագահը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play