Ապօրինի կառուցված և քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող որևէ գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի․ Ավինյան


Ապօրինի կառուցված և քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող որևէ գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի․ Ավինյան

  • 07-06-2024 13:00:43   | Հայաստան  |  Հասարակություն

Երևան քաղաքում 2023 թվականի ընթացքում ապամոնտաժվել է բնակելի շենքերի հարակից տարածքներում գտնվող 25 գազաբենզալցակայան:
 
 
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
 
«Մեզ համար մարդկանց անվտանգությունն ու ապահովությունն առաջնահերթ են, և նախևառաջ հենց այդ նկատառումով ենք անում աշխատաքները:
 
Գործընթացն իրականացվելու է նաև այս տարի և հետևողականորեն շարունակվելու է:
 
Ապօրինի կառուցված և քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող որևէ գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի:
 
Շուտափույթ ապաքինում եմ մաղթում Երևան-Սևան ավտոճանապարհի գազաբենզալցակայանում պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին»,- գրել է քաղաքապետը:
 
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունիսի 6-ին՝ ժամը 23:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
 
Ընդհանուր առմամբ, բուժօգնության է դիմել 7 քաղաքացի։
 
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում գտնվող գազի լցակայանում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն