Այս պահի դրությամբ հանրային ճնշումը բավարար չէ իմպիչմենթի գործընթացի համար․ Արծվիկ Մինասյան


Այս պահի դրությամբ հանրային ճնշումը բավարար չէ իմպիչմենթի գործընթացի համար․ Արծվիկ Մինասյան

  • 11-06-2024 15:16:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազգային ժողովի ընդդիմադիր  «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հանրային ճնշումը բավարար չի համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մինասյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։ 
 
«Իմպիչմենթի գործընթացը իր տրամաբանական ավարտին պետք է հասնի արդյունքի կանխատեսելի սպասումով, այն է՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումով։ Դա նշանակում է առնվազն հանրային այնպիսի ճնշում, որ կարողանանք գոնե մոտավոր (չեմ ասում 100 տոկոսով) ունենալ ՔՊ-ական շրջանակից որոշակի հատված, որը հակված կլինի այս գործողությանը միանալուն։ Այս պահի դրությամբ ես չեմ կարող արձանագրել այդ իրավիճակը։
 
Հանրային ճնշում կա։ Բայց այդ ճնշումը բավարա՞ր է։ Ոչ, իմ գնահատմամբ՝ բավարար չէ»,- ասաց Մինասյանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը