ՀՀ Ազգային ժողովը հաստատել է 2023 թվականի բյուջեի կատարողականը


ՀՀ Ազգային ժողովը հաստատել է 2023 թվականի բյուջեի կատարողականը

  • 13-06-2024 12:45:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հունիսի 13-ին ՀՀ Ազգային ժողովը 67 կողմ ձայներով ընդունել է «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը:
 
Հաշվետու տարում պետական բյուջեի եկամուտները կազմել են 2,358,783,606.4 հազար դրամ դրամ, ծախսերը` 2,547,649,891.9 հազար դրամ, պակասուրդը եղել է 188,866,285.5 հազար դրամ:
 
2023 թվականին գրանցվել է 8.7% տնտեսական աճ, կանխատեսվել էր 7.0%:
 
Գնաճը կազմել է 2%` զգալիորեն դանդաղելով նախորդ տարվա համեմատությամբ, գործազրկության մակարդակը նվազել է 0․9%-ային կետով և կազմել 12․6%,  իսկ աշխատանքի վարձատրությունն աճել է 14.6%-ով:
 
Տարեվերջին պետական պարտքը կազմել է 11,845.4  մլն ԱՄՆ դոլար,  որից արտաքին պարտքը եղել է 6501.5 (ընդհանուրի 54.9%-ը),  իսկ ներքինը՝ 5343.9 մլն ԱՄՆ դոլար (ընդհանուրի 45.1%-ը):
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն