Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների. ԱԳՆ


Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների. ԱԳՆ

  • 13-06-2024 13:28:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. ՀՀ կառավարության ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր, որ չի պատրաստվում այցելել Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։
 
Բելառուսում ՀՀ դեսպանը Ռազմիկ Խումարյանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների: Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
 
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում հայտարարեց, որ չի պատրաստվում այցելել Բելառուս, քանի դեռ այդ երկրի ղեկավարը Ալեքսանդր Լուկաշենկոն է, քանի որ Մինսկը 44-օրյա պատերազմում աջակցել է Ադրբեջանին՝ լինելով ՀԱՊԿ անդամ:
 
Հիշեցնենք` մայիսի 16-ին Ադրբեջան կատարած այցի ժամանակ Բելառուսի նախագահը հայտարարել էր, որ 2020 թվականի պատերազմից առաջ (դիմելով Իլհամ Ալիևին՝ նա ասել էր «ձեր ազատագրական պատերազմից» առաջ) ինքն ու Ալիևը զրուցել են և եկել այն եզրակացության, որ պատերազմում հաղթել հնարավոր է։ Նա հավելել էր` հիմա եկել է այն ծանր ժամանակը, երբ պետք է վերակենդանացնել այդ տարածքները։
 
Դրանից հետո Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ անդամ երկրներից 2–ը մասնակցել են հայերի դեմ պատերազմի նախապատրաստությանը, բայց չէր նշել, թե կոնկրետ որ երկրները։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը