Կղերաֆեոդալական էլիտան Ղարաբաղի հարցը օգտագործել է Հայաստանում իշխանությունը զավթելու և պահելու համար. ՀՀ վարչապետ


Կղերաֆեոդալական էլիտան Ղարաբաղի հարցը օգտագործել է Հայաստանում իշխանությունը զավթելու և պահելու համար. ՀՀ վարչապետ

  • 13-06-2024 13:53:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ո՞րն է ամբողջ ճշմարտությունը Լեռնային Ղարաբաղի մասին․ հարցին Ազգային ժողովում՝ 2024 թվականի բյուջեի հաշվետվության վերաբերյալ իր եզրափակիչ ելույթի ժամանակ, անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
Այս համատեքստում վերջինս ընդգծեց՝ Հայաստանի կղերաֆեոդալական էլիտան Հայաստանի ժողովրդին խաբել է իշխանությունը զավթելու և պահելու համար, այդ թվում՝ դրա համար թաքցրել է նաև Լիսաբոնի փաստաթուղթը և նենգափոխել ԼՂ հարցը։
 
«Ուզում եմ կարևոր դիտարկում անել՝ 2020-ից հետո Լևոն-Տեր Պետրոսյանի և նրա ղեկավարած ուժի հայտարարությունները փոխեցին «Պատերազմ թե խաղաղություն» հոդվածի մասին իմ պատկերացումները, որովհետև վերջին շրջանի հայտարարությունները, Լևոն Տեր-Պետրոսյանի փորձերը կղերաֆեոդալական էլիտան համախմբելու, ինչպես նաև մի շարք հայտարարություններ ի ցույց են դնում, որ այդ հոդվածը ոչ թե կղերաֆեոդալական խաբեությանը դիմադրելու անհաջող փորձ էր, այլ կղերաֆեոդալական խաբեության մի անբաժանելի մաս»,- ասաց նա։
 
Կառավարության ղեկավարի խոսքով՝ դրա բացատրությունն այն է, որ Լևոն Տեր Պետրոսյանն ասում է՝ իրենք չեն ասել, թե տարածքները պետք է վերադարձվեն, ԼՂ անկախությունը անհնար է։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը