Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ-ն կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ հստակեցնելու Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ


Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ-ն կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ հստակեցնելու Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ

  • 13-06-2024 14:36:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
factor.am. ՌԴ-ն կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ հստակեցնելու Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ և ակնկալում է, որ երկրների միջև հարաբերությունները կշարունակվեն գործընկերության և դաշնակցության հունով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
 
«Մենք կշարունակենք աշխատանքը մեր հայ ընկերների հետ, կհստակեցնենք նրանց դիրքորոշումը։ Իհարկե, հուսով ենք, որ ամեն դեպքում հավատարիմ կմնանք գործընկերային և դաշնակցային հարաբերություններին»,- ասել է նա՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։ Հիշեցնենք, որ այսօր պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ունեցած եզրափակիչ ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ-ից դուրս գալը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը