Ucom-ը նոր հետվճարային փաթեթներ է գործարկում


Ucom-ը նոր հետվճարային փաթեթներ է գործարկում

  • 14-06-2024 14:03:10   | Հայաստան  |  Հասարակություն

 
Ucom ընկերությունը գործարկում է Next Level հետվճարային փաթեթների շարք, որը նոր անսահմանափակ հնարավորություններ է ընձեռելու բաժանորդներին։
 
Next Level 3000-ն այն բաժանորդների համար է, որոնք չեն պատկերացնում իրենց կյանքն առանց Facebook, Instagram, TikTok և այլ սոցիալական ցանցերի, YouTube-ի և այլ հավելվածների՝ այս փաթեթը առաջարկում է 30+ հավելվածի անսահմանափակ հասանելիություն։ 
 
Next Level 4000-ը և Next Level 5500 ներառում են անսահմանափակ ինտերնետ։ Փաթեթներն այն մարդկանց համար են, որոնք ամենօրյա կյանքում և աշխատանքի բերումով շատ ժամանակ են անցկացնում համացանցում։ 
 
Next Level 7500 հետվճարային փաթեթը տալիս է օգտատերերին լիարժեք ազատություն՝ անսահմանափակ րոպեներ տեղական բոլոր ցանցերում և անսահմանափակ ինտերնետ։
 
«Մեր փաթեթները մշակելուց մենք միշտ փորձում ենք հաշվի առնել բաժանորդների կարիքները։ Level Up փաթեթները հենց այդ տրամաբանությամբ են կազմվել։ Բայց այսօրվա բաժանորդները նոր կարիքներ ունեն՝ ոմանց անսահմանափակ ինտերնետ է պետք, ոմանք իրենց կյանքը չեն պատկերացնում առանց որոշակի հավելվածների։ Հենց դրա համար էլ մենք մշակել ենք այս հետվճարային փաթեթները՝ յուրաքանչյուրն իր անսահմանափակ բաղադրիչով։ Ուստի և մեծ ուրախությամբ ներկայացնում ենք Next Level փաթեթները, որոնց մեջ յուրաքանչյուր մարդ կգտնի իր անսահմանափակ ծառայությունը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
 
Նոր փաթեթների գործարկման առիթով Ucom-ը հայտարարում է Խաղարկություն՝ Next Level փաթեթներին միացող նոր բաժանորդների համար։ 
 
Ընտրելով Next Level հետվճարային փաթեթներից որևէ մեկը, բաժանորդները կմասնակցեն Next Level խաղարկությանը և հնարավորություն կունենան ստանալ 1000  նվերներից մեկը ՝ iPhone 15 և iPhone 15 Pro, Playstation 5, Macbook, Samsung, HONOR, Xiaomi սմարթֆոններ, ականջակալներ և այլն։ Ձեռք բերելով Next Level փաթեթներից մեկը՝ բաժանորդն ավտոմատ կստանա SMS, որտեղ նշված կլինի խաղարկության իր անհատական կոդը։ 
 
 
«Յուքոմ» ՓԲԸ
 
Նոյյան տապան  -   Հասարակություն