Ֆրենկ Փալոնը ողջունել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարությունը


Ֆրենկ Փալոնը ողջունել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարությունը

  • 14-06-2024 15:16:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Անհամբեր սպասում եմ համաձայնագրի վերջնական պաշտոնականացմանը։
 
Այս մասին X-ի իր միկրոբլոկում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ողջունելով ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարությունը։
 
«Ես ողջունում եմ այս նոր զարգացումներն՝ ամրապնդելու ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները։ Անհամբեր սպասում եմ այս համաձայնագրի վերջնական պաշտոնականացմանը, որը կխորացնի մեր համագործակցությունը և ավելի կամրապնդի ամերիկյան աջակցությունն՝ ուղղված Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը»,- ասված է գրառման մեջ։
 
Հիշեցնենք՝ հունիսի 11-ին ՀՀ ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի արդյունքներով Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ:
 
Միացյալ Նահանգները վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, ժողովրդավարությանը և տարածքային ամբողջականությանը՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը