Քրեակատարողական ծառայությունը պաշտոնապես անդամակցել է EuroPris-ին


Քրեակատարողական ծառայությունը պաշտոնապես անդամակցել է EuroPris-ին

  • 18-06-2024 13:56:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը պաշտոնապես անդամակցել է EuroPris-ին (Բանտերի և ուղղիչ հիմնարկների եվրոպական կազմակերպություն):
 
Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը կառույցին անդամակցելու հայտը ներկայացրել է կազմակերպության նախագահին: Հայտում Գրիգորյանը ներկայացրել է քրեակատարողական ծառայության ներկա վիճակը, նախատեսված բարեփոխումների ծրագրերն ու ուղղությունները, դրանց ընթացքը, կազմակերպությանն անդամակցելու ակնկալիքները:
 
EuroPris-ի տնօրենների խորհրդում Քրեակատարողական ծառայության՝ կազմակերպությանն անդամակցելու հայտն ընդունվել է միաձայն:
 
Կառույցին անդամակցում են Եվրոպայի խորհրդի տարածաշրջանի 39 անդամ երկրների քրեակատարողական մարմիններ, որոնք ստեղծել են լավագույն փորձի փոխանակման լայն ցանց: EuroPris-ին անդամակցությունը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությանը կտա մի շարք առավելություններ, ներառյալ՝ Եվրոպական համայնքի բանտային մասնագետների և ղեկավարների շրջանում միջազգային կապեր հաստատելու հնարավորություններ, EPIS (Եվրոպական բանտային տեղեկատվական համակարգ) և KMS (գիտելիքների կառավարման համակարգ) առանցքային ռեսուրսների տվյալների բազաների հասանելիություն, բանտային համապատասխան թեմաների վերաբերյալ փորձագիտական խմբերում ակտիվ մասնակցություն:
 
 
ՀՀ Արդարադատության նախարարություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն