Ռուսաստանին աջակցելու համար Չինաստանը պետք է հետևանքների բախվի․ Ստոլտենբերգ


Ռուսաստանին աջակցելու համար Չինաստանը պետք է հետևանքների բախվի․ Ստոլտենբերգ

  • 18-06-2024 14:09:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Չինաստանը Ռուսաստանին սարքավորումներ է մատակարարում, ինչը Մոսկվան օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում։
 
Ստոլտենբերգը պնդել է՝ Չինաստանը պետք է հետևանքների բախվի Մոսկվային աջակցելու համար:
 
«Սա տարածաշրջանային սպառնալիք չէ: Չինաստանը սնուցում է Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենամեծ զինված հակամարտությունը, և միաժամանակ ցանկանում է լավ հարաբերություններ պահպանել Արևմուտքի հետ:
 
Պեկինը չի կարող ունենալ և՛ մեկը, և՛ մյուսը: Ինչ-որ պահի, եթե Չինաստանը չփոխի կուրսը, դաշնակիցները պետք է ստիպեն նրան վճարել։ Պետք է հետևանքներ լինեն», - նախօրեին Վաշինգտոնում «Ազատության» ուկրաինական ծառայության հետ զրույցում ասել Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը։
 
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ վերջին երկու տարվա ընթացքում Ռուսաստան մատակարարվող միկրոէլեկտրոնիկայի 90 տոկսը չինական ծագում ունի։
 
Ըստ Ստոլտենբերգի՝ Չինաստանը նաև աշխատում է ռուսական արբանյակների հնարավորությունները բարելավելու ուղղությամբ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը