ՆԱՏՕ-ն արդիականացնում է իր միջուկային զսպման միջոցները․ Ստոլտենբերգ


ՆԱՏՕ-ն արդիականացնում է իր միջուկային զսպման միջոցները․ Ստոլտենբերգ

  • 18-06-2024 14:15:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ՆԱՏՕ-ն չի ավելացնում իր միջուկային մարտալիցքերի քանակը, սակայն արդիականացնում է իր միջուկային զսպման միջոցները, այդ թվում՝ կրող ինքնաթիռները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո։
 
«Միջուկային մարտագլխիկների քանակն ավելացնելու պլաններ չկան, մենք արդիականացնում ենք կրող ինքնաթիռները՝ հնացած ինքնաթիռները (F-16) փոխարինելով նոր՝ հինգերորդ սերնդի ինքնաթիռներով (F-35), և ԱՄՆ-ն արդիականացնում է իր մոտ տեղակայված սպառազինությունը», - ասել է Ստոլտենբերգը։
 
«ՆԱՏՕ-ն տասնամյակներ շարունակ ունեցել է միջուկային զսպման բաղադրիչ, դա նորություն չէ: Ուստի նորություն չէ, որ մենք այն արդիականացնում ենք», - հավելել է նա:
 
ՆԱՏՕ-ում կան, այսպես կոչված, միջուկային փոխանակման ծրագրեր, որոնց շրջանակներում ՆԱՏՕ-ի ոչ միջուկային 5 երկրներ ունեն ինքնաթիռներ, որոնք պատրաստվել են ամերիկյան միջուկային զենք օգտագործելու համար։ Այս ծրագրի մասնակիցներն են Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Նիդեռլանդները և Թուրքիան:
 
Բայդենի հետ հանդիպմանը Ստոլտենբերգը նաև նշել է, որ 2024 թվականին նախորդ տարվա համեմատությամբ Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական ծախսերը կավելանան 18 %-ով, իսկ 23 երկիր իր ռազմական ծախսերը կհասցնի մինչև ՀՆԱ-ի 2 %-ի։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը