Մոսկվան հույս է հայտնում, որ Կապանում հյուպատոսություն կբացի «մինչև տարեվերջ»


Մոսկվան հույս է հայտնում, որ Կապանում հյուպատոսություն կբացի «մինչև տարեվերջ»

  • 20-06-2024 15:25:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Մոսկվան ակնկալում է Կապանում հյուպատոսություն բացել «մոտ ապագայում», ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը։
 
Հստակ ժամկետներ դիվանագետը կրկին չի նշել, միայն ասել է՝ «ակնկալում են, որ այն տեղի կունենա մինչև տարեվերջ»։
 
Դեռ 2023-ի նոյեմբերի 2-ին էր Ռուսաստանի կառավարությունը հավանություն տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին։ Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հաստատել էր, որ Մոսկվան Կապանում հյուպատոսություն բացելու ցանկություն է հայտնել, Երևանն էլ համաձայնություն է տվել: Անցած տարվա դեկտեմբերի վերջին Իվանովն ասել էր, որ այն կբացվի «մոտ ապագայում»։
 
Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը կդառնա երկրորդը՝ Հայաստանում, առաջինը Գյումրիում է։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը