Հայտնի է՝ Հայաստանը քանի «CAESAR» հրետանային համակարգ է ձեռք բերել Ֆրանսիայից և երբ դրանք կժամանեն


Հայտնի է՝ Հայաստանը քանի «CAESAR» հրետանային համակարգ է ձեռք բերել Ֆրանսիայից և երբ դրանք կժամանեն

  • 20-06-2024 15:34:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ֆրանսիական Le Figaro ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան Քրիստոֆ Բյուսոնը հայտնել է, որ Հայաստանի՝ Ֆրանսիայից գնած CAESAR հրետանային համակարգը կազմում է 36 միավոր:
 
«Ադրբեջանի դեմ պաշտպանությունն ուժեղացնելու համար Հայաստանը Ֆրանսիայից գնել է 36 CAESAR հրետանային համակարգ, որոնք պետք է մատակարարվեն առաջիկա 15 ամսվա ընթացքում»,- «X»-ի իր միկրոբլոգում գրել է Բյուսոնը։
 
Նշենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտնել էր, որ Երևանն ու Փարիզը պայմանագիր են կնքել CAESAR ինքնագնաց հրետանային համակարգերի մատակարարման մասին:
 
CAESAR-ը ֆրանսիական արտադրության 155/52 մմ տրամաչափի ինքնագնաց հրետանային կայանք է։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը