Մոսկվայում մոլեգնում է «Էդգար» փոթորիկը. կան զոհեր ու տուժածներ, ավերածությունների թիվն աճել է


Մոսկվայում մոլեգնում է «Էդգար» փոթորիկը. կան զոհեր ու տուժածներ, ավերածությունների թիվն աճել է

  • 20-06-2024 20:50:45   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Մոսկվայում շարունակում է մելեգնել «Էդգար» կոչվող հզոր փոթորիկը, որի մասին նախօրեին զգուշացրել էին օդերևութաբանները։ Առաջին հարվածը հասել է  Մոժայսկին, Կալուգային և Տվերին: Լոբնյայում և Լոսինո-Պետրովսկիում տորնադոյի հավանականություն կա։
 
Հորդառատ անձրևները հեղեղել են քաղաքի փողոցները, քամին քշել է մարդկանց, տապալել ծառեր, պոկել շենքերի տանիքները։ Ցարիցինոյի այգում մի կնոջ լճակն է ընկել:
 
Զոհերի թիվը հասել է 2-ի, 18 մարդ հոսպիտալացվել է:
 
«Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով 18 մարդ հոսպիտալացվել է, նրանցից 3-ի վիճակը ծանր է: Հոսպիտալացվածների թվում է 4 երեխա, նրանց վիճակը գնահատվում է բավարար»,- ասված է մայրաքաղաքի Առողջապահության վարչության հաղորդագրության մեջ:
 
Ավելի վաղ հաղորդվել էր 1 զոհի մասին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը