Հայաստանի դեսպանը կանչվել է Իսրայելի ԱԳՆ. նրան խիստ նկատողություն է փոխանցվել


Հայաստանի դեսպանը կանչվել է Իսրայելի ԱԳՆ. նրան խիստ նկատողություն է փոխանցվել

  • 21-06-2024 14:34:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Իսրայելի ԱԳՆ-ն խիստ նկատողություն տալու համար զրույցի է կանչել Թել Ավիվում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանին Պաղեստինի պետությունը ճանաչելու մասին Երևանի հայտարարությունից հետո:
 
Այս մասին հաղորդել է Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
 
«Այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչեց Պաղեստին պետությունը, արտաքին գործերի նախարարությունը խիստ նկատողություն է կանչել Իսրայելում Հայաստանի դեսպանին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
 
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Պաղեստին պետությունը։
 
Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ տարբեր միջազգային հարթակներում Երևանը մշտապես հանդես է եկել պաղեստինյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և շարունակում է աջակցել իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծմանը՝ հիմնված երկու պետությունների՝ հրեական և արաբական սկզբունքի վրա։ 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը